Կարևոր իրադարձություններ

«ԲՀԿ»-ն գտնվում է այլ քաղաքական ուժի ազդեցության տակ. Լիլիթ Մակունց (տեսանյութ)

04 Սեպտեմբեր, 2020 15:10
«ԲՀԿ»-ն գտնվում է այլ քաղաքական ուժի ազդեցության տակ. Լիլիթ Մակունց (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է՝ ԲՀԿ-ն չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով և գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ: Ըստ Մակունցի՝ արդյունքը կանխատեսելի է

«Ես կարծում եմ՝ ինչպես 2015թ.-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր առաջնորդվում իր սեփական քաղաքական, կուսակցական օրակարգով, այլ գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր նույն իրավիճակն է»։

Հարցին՝ ո՞ր ուժերի ազդեցության տակ է գտնվում ԲՀԿ-ն, Մակունցն արձագանքեց՝ տարբեր և հիշեցրեց մամուլի այն ժամանակվա հրապարակումները։

Անդրադառնալով արտակարգ իրավիճակի վերաբերյալ նոր օրինագծին՝ Մակունցը նախ նշեց, թե արտակարգ դրությունը վերանում է, և արտակարգ իրավիճակի ռեժիմ պետք է գործի

«Քանի որ, այնուամենայնիվ, համաճարակի տեմպը դեռևս այն մակարդակի չէ, որով մենք հնարավորություն ունենանք ընդհանարապես վերացնել բոլոր սահմանափակումները, անհրաժեշտ են որոշակի օրենքներ, որոնք հնարավորություն կընձեռեն վերահսկողության տակ պահել, մասնավորապես՝ դիմակների կրման և մնացյալ կանոնների կարգավորումների հետ կապված»։

 Մակունցն անտեղի համարեց հայտարարությունները, թե արտակարգ դրության ընթացքում խաղաղ հավաքների սահմանափակումը քաղաքական դրդապատճառներ ուներ

«Ընդդիմադիր քաղաքական ուժերը ունեն նաև այլ հարթակներ և հնարավորություններ այս պահին իրենց խոսքը հանրությանը հասանելի դարձնելու, դիտարկումները, քննարկումները հնչեցնելու: Ընդ որում, խորհրդարանական ընդդիմությունն իր խոսքը հնչեցնելու հնարավորություն ունի ԱԺ լիագումար նիստերի դահլիճից, մամուլի միջոցով, խորհրդարանական ընդդիմադիր ուժերից մեկն էլ ունի ունի հեռուստատեսություն, որի միջոցով կարողանում է իր ուղերձները հղել, կազմակերպել բանավեճեր, քննարկումներ: Հետևաբար, այս սահմանափակումները, որոնք միտված են բացառապես մեր քաղաքացիների, բնակչության առողջության պահպանմանը և կյանքի իրավունքի ապահովմանը, որևէ կերպ չեն առնչվում դրան»։

Ինչ վերաբերում է նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածուի՝ երկրորդ անգամ Արթուր Վաղարշյանի առաջադրմանը, Մակունցը նշեց, դեռևս նրա հետ հանդիպման հետ կապված առաջարկ չի հնչել

 «Մենք, անկեղծ ասած, չգիտենք՝ ինչով է պայմանավորված Արթուր Վաղարշյանի թեկնածության առաջադրումը՝ հաշվի առնելով նախկինում ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումն ու քվեարկությունների արդյունքը: Այնուամենայնիվ, մենք կլսենք թեկնածուին և գաղտնի քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց նա:

Տեսանյութըէ Ա1պլյուս-ի

 

Լրահոս

Դիտել ավելին