Կարևոր իրադարձություններ

«Հիմա էլ պարզվեց, որ ես պարսիկների հետ փայտի գործ եմ անում». Սիփան Փաշինյան

04 Սեպտեմբեր, 2020 14:57
Հեղինակ՝ Սիփան Փաշինյան
«Հիմա էլ պարզվեց, որ ես պարսիկների հետ փայտի գործ եմ անում». Սիփան Փաշինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

Մինչ զբաղված էի սահմանապահ Դովեղ գյուղում պոմպակայանի վերականգնման կազմակերպչական աշխատանքներով, որի արդյունքում գյուղամիջով հոսող ջուրը կօգտագործվի մեր գյուղացիների կողմից, և միայն ադրբեջանցիները չեն օգտվի այդ ջրից, հիմա էլ պարզվեց, որ ես պարսիկների հետ փայտի գործ եմ անում:
Մի պահ վեր թռա, խորը շունչ քաշեցի, բացեցի հեռախոսս, որ հասկանամ ինչի չեն ասել, որ ես իրենց հետ գործ եմ անում, երբ են վերջին «ռեյսը» տարել, որտեղ են հիմա, էն էլ մի մեծ հուսախաբություն` պարզվեց Իրանի քաղաքացու կոնտակտներ ընդհանրապես չունեմ, և ոչ մեկի չեմ ճանաչում: Կենտրոնացա, հեռախոսս առանց կտրուկ շարժումների դրեցի գրպանս ու անցա Հաղարծին և Չինարի գյուղերի ծրագրերին, որի մասին ավելի ուշ կտեղեկացնեմ)

Մեկա ծառ չի կտրվելու, ինչ ուզում եք արեք, ինչ ապատեղեկատվություն ուզում եք տարածեք, ժողովուրդը միամիտ չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին