Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է փրկարարի օրվա կապակցությամբ

04 Սեպտեմբեր, 2020 13:23
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է փրկարարի օրվա կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ:

«Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի աշխատակիցներ, սիրելի փրկարարներ՝ շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական օրվա կապակցությամբ։

Դուք մասնագիտության բերումով մշտապես գտնվում եք արտակարգ դեպքերի, իրավիճակների կիզակետում, անձնվեր աշխատանքով կառավարում այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը եւ ժողովրդին կանգնեցնել լրջագույն աղետների առաջ:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ձեր կատարած նվիրական աշխատանքի համար եւ մաղթում անփորձանք ծառայություն ու երջանկություն»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին