Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ 32-ամյա վարորդը քարով բարձված KAMAZ-ով կողաշրջվել է․ կա վիրավոր

04 Սեպտեմբեր, 2020 12:45
Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ 32-ամյա վարորդը քարով բարձված KAMAZ-ով կողաշրջվել է․ կա վիրավոր

Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ`սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա Արսեն Հ․-ն իր վարած KAMAZ մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ վարորդ Արսեն Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռ․ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին