Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    567,5
    579,5

  • RUB

    6,2
    6,45

Կարևոր իրադարձություններ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք

04 Սեպտեմբեր, 2020 11:46
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են, որից մեկը Իվանյան գյուղում հաստատված օջախի կոնտակտավոր է, իսկ մյուսի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Կորոնավիրուսով հիվանդ երրորդ անձը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից է: Այս մասին տեղեկացնում է Արցախ/Տեղեկատվական շտաբը։

«Առողջացել է 5 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 302 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 281 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11439 փորձանմուշի հետազոտություն»,- ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին