Ազգային ժողովում գումարվել է արտահերթ նիստ: Նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցն է:
Հարցի քննարկումից առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Միրզոյանը Թանդիլյանին շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և լավագույն մաղթանքերը հղեց:
Այնուհետև ասաց, որ ԿԸՀ-ն տրամադրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր Մանե Թանդիլյանի մանդատը թիվ 4 ընտրական տարածքի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին տրամադրելու մասին արձանագրություն:
ԱԺ կանոնակարգի համաձայն՝ Ստեփանյանը ԱԺ ամբիոնից երդվեց: