Կարևոր իրադարձություններ

Մանե Թանդիլյանին փոխարինած Ստեփան Ստեփանյանը երդվեց

04 Սեպտեմբեր, 2020 11:30
Մանե Թանդիլյանին փոխարինած Ստեփան Ստեփանյանը երդվեց

Ազգային ժողովում գումարվել է արտահերթ նիստ: Նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցն է:

Հարցի քննարկումից առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Միրզոյանը Թանդիլյանին շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և լավագույն մաղթանքերը հղեց: 

Այնուհետև ասաց, որ ԿԸՀ-ն տրամադրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր Մանե Թանդիլյանի մանդատը թիվ 4 ընտրական տարածքի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին տրամադրելու մասին արձանագրություն:

ԱԺ կանոնակարգի համաձայն՝ Ստեփանյանը ԱԺ ամբիոնից երդվեց:

 

Լրահոս

Դիտել ավելին