Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Պարգևատրումներ՝ ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ

04 Սեպտեմբեր, 2020 11:16
Պարգևատրումներ՝ ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ
ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ ՀՀ նախագահի հրամանագրով ԱԻՆ մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Հակոբ Յուրիկի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ

Վահան Վլադիմիրի ՓԻՐՈՒՄՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ

Արիության մեդալով՝

Նարեկ Լորիսի ԱՂԱՍՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 115/2 Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի օղակի հրամանատար, փրկարարական ծառայության ավագ ենթասպա

Վահե Սերոժի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փրկարարական ծառայության սերժանտ

Մարտական ծառայության մեդալով՝

Սերգո Սեյրանի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 115/2 Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի օղակի հրամանատար, փրկարարական ծառայության ենթասպա

Արմեն Անդրանիկի ՄԱԿԱՐՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի թիվ 115 Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 115/2 Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի վարորդ-հրաձիգ, փրկարարական ծառայության ավագ սերժանտ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին