Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 190 նոր դեպք

04 Սեպտեմբեր, 2020 10:43
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 190 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 190 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 461-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 891 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Սեպտեմբերի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 272 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1163-ի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 81 (կին), 61 (կին) և 83 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 402 է, ընդհանուր առողջացածներինը՝ 39 257, փաստացի բուժվողներինը՝ 4041 (մեկ օրում նվազել է 217-ով): Մեկ օրում արվել է 2363 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 213644 թեստ:

 

Լրահոս

Դիտել ավելին