Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560,5
    570,5

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանում․ Opel-ը բախվել է էլեկտրասյանն ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառին․ կա վիրավոր

04 Սեպտեմբեր, 2020 10:05
Ավտովթար Երևանում․ Opel-ը բախվել է էլեկտրասյանն ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառին․ կա վիրավոր

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Անհաղթ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, այնուհետև՝ բախվել երկաթե էլեկտրասյանն, ու առաջ ընթանալով, բախվել և կոտրել է տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին (գիշերային) հերթափոխի պատասխանատու Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ ՃՈ ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Գ․ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին