Կարևոր իրադարձություններ

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունն ուշանում է. «Իրատես»

04 Սեպտեմբեր, 2020 08:43
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունն ուշանում է. «Իրատես»

«Ազ­գա­յին ժո­ղո­վում ձևա­վոր­ված ժա­մա­նա­կա­վոր քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վը, որն ու­սում­նա­սի­րում էր Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հանգամանքները, ըստ նա­խա­պես հայ­տա­րար­վա­ծի, այ­սօր՝ սեպ­տեմ­բե­րի 4-ին, պետք է եզ­րա­կա­ցու­թյուն հրա­պա­րա­կեր, որն ամ­փո­փե­լու էր շուրջ մեկ տար­վա աշ­խա­տան­քը: ՈՒ թեև հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահն ու մյուս ան­դամ­նե­րը վս­տա­հեց­նում են, թե հանձ­նա­ժո­ղովն ա­վար­տել է աշ­խա­տանք­նե­րը, բայց փաս­տա­թուղ­թը դեռևս պատ­րաստ չէ: 

Հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րից մե­կը «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց, որ ամ­փո­փիչ փաս­տա­թուղթ կազ­մե­լու մա­սով նիստ չեն անց­կաց­րել, քն­նար­կում չի ե­ղել: «Խմ­բակ­ցու­թյան ներ­սում քն­նար­կում ու­նե­ցել ենք, դրույթ­ներ ու կե­տեր ենք ա­ռանձ­նաց­րել, որ ներ­կա­յաց­նե­լու ենք հանձ­նա­ժո­ղո­վին: Այդ ա­մե­նի հա­մադր­մամբ է, որ պետք է կազմ­վեր վերջ­նա­կան փաս­տա­թուղ­թը: Ցա­վոք, նիստ չենք ու­նե­ցել, բայց ես հու­սով եմ, որ քն­նար­կում, այ­նուա­մե­նայ­նիվ, կու­նե­նանք, ու ամ­փո­փա­գի­րը կոն­սեն­սու­սա­յին կլի­նի: Ե­թե ոչ, ա­պա այն լե­գի­տիմ հա­մա­րել չի կա­րե­լի»,- ա­սաց պատ­գա­մա­վո­րը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին