Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    571
    583

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

Խմբակցության ներսում կրկին համաձայնության չեն հասել․ «բազմաչարչար» նախագծերի քննարկաման հետքերով․ «Ժողովուրդ»

04 Սեպտեմբեր, 2020 08:27
Խմբակցության ներսում կրկին համաձայնության չեն հասել․ «բազմաչարչար» նախագծերի քննարկաման հետքերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս հուլիսի 9-ին կառավարության կողմից ընդունված եւ անհետաձգելի համարված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը կրկին հետաձգվեց: Մեր տեղեկություններով՝ պատճառն այն է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը չի կարողանում միասնական տեսակետ ձեւավորել եւ կողմ կարծիք արտահայտել նախագծի վերաբերյալ: 

Նշենք, որ այդ նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է 300-500 հազար դրամի չափով տուգանքի նշանակում բժիշկներին: Հուլիսին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել եւ բուռն քննարկել նախագիծը, եւ արդյունքում որոշում է կայացվել այս փուլում չքննարկել նախագիծը՝ այն թողնելով արդեն հերթական նստաշրջանում քննարկման սեպտեմբերին: Սակայն նախագիծը չի քննարկվի նաեւ սեպտեմբերին, քանի որ խմբակցության ներսում կրկին համաձայնության չեն հասել, եւ նախագիծը կրկին մերժվել է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին