Կարևոր իրադարձություններ

Թունավորման գործով Աշոտ Հովսեփյանին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. «Հայկական ժամանակ»

03 Սեպտեմբեր, 2020 22:24
Թունավորման գործով Աշոտ Հովսեփյանին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. «Հայկական ժամանակ»

Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով նույն մարզի բնակիչ Աշոտ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասով` կեղծ օղի արտադրելու կամ իրացնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ ծանր հետեւանքներ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»

 Պաշտպան Գոռ Գեւորգյանը տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն ինքը միջնորդել է նիստը հետաձգել, որպեսզի հասցնի քրեական գործի նյութերին ծանոթանալ եւ գրավոր առարկություններ ներկայացնել: Նիստը կվերսկսվի գիշերը`ժամը 2:30-ին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին