Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե շինությանն ու գլխիվայր շրջվել․ վարորդը տեղում մահացել է

03 Սեպտեմբեր, 2020 21:09
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե շինությանն ու գլխիվայր շրջվել․ վարորդը տեղում մահացել է

Սեպտեմբերի 3-ին, ժամը 18:10-ի սահմաններում Mitsubishi Lancer մակնիշի 57 VՍ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ներքին Չարբախից դեպի Մասիս տանող ճանապարհահատվածում՝ Նորաբաց գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 30 մետր օդում առաջ ընթանալով, բախվել է քարե շինությանն ու գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին