Կարևոր իրադարձություններ

Ուժեղացված ստուգայց Գյումրիում եւ կասեցումներ մայրաքաղաքում

03 Սեպտեմբեր, 2020 20:52
Ուժեղացված ստուգայց Գյումրիում եւ կասեցումներ մայրաքաղաքում

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը(ԱԱՏՄ) պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով այսօր խստացված մշտադիտարկում է իրականացրել Գյումրիում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Ստուգումներ են իրականացվել մի շարք բանկերի մասնաճյուղերում, գեղեցկության սրահներում, դեղատներում, Շիրակի մարզային գրադարանում և 2 խոշոր ձեռնարկություններում՝ «Ռ. Զաքարյան» և «Սվետտեքս» արտադրամասերում, որտեղ էական խախտումներ չեն հայտնաբերվել:

Զուգահեռ մշտադիտարկումներ իրականացվել են նաև հանրապետության այլ մարզերում և մայրաքաղաքում ևս: ԱԱՏՄ տեսուչների ուշադրության կենտրոնում են եղել ստուգման ենթակա բոլոր կառույցները:

Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները ներկայացվում են պարերտատուն:

Առավել վաղ ներկայացված արձանագրությունների հիման վրա Տեսչական մարմինն այսօր նաև կասեցման գործընթաց է իրականացրել մայրաքաղաքում:

 

Լրահոս

Դիտել ավելին