Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    561,5
    571,5

  • RUB

    6,2
    6,45

Կարևոր իրադարձություններ

3 անձ ձերբակալվել է. հայտնաբերվել է մեթանոլ տեսակի սպիրտի բարձր քանակություն

03 Սեպտեմբեր, 2020 18:23
3 անձ ձերբակալվել է. հայտնաբերվել է մեթանոլ տեսակի սպիրտի բարձր քանակություն

Լաբորատոր փորձաքննության արդյունքների համաձայն՝ ներկայացված նմուշում հայտնաբերվել է մեթանոլ տեսակի սպիրտի բարձր քանակություն

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքների համաձայն՝ ներկայացված նմուշում հայտնաբերվել է մեթանոլ տեսակի սպիրտի բարձր քանակություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է երեք անձ:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին