Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարությունը 6 ամսում մոտ 11,5 մլրդ դրամ է ծախսել Covid-19-ի դեմ պայքարում. ֆինանսական հաշվետվություն

03 Սեպտեմբեր, 2020 17:59
Առողջապահության նախարարությունը 6 ամսում մոտ 11,5 մլրդ դրամ է ծախսել Covid-19-ի դեմ պայքարում. ֆինանսական հաշվետվություն

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

 1   Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր  3.040.513.750
2  Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)  529.118.100
3  Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում  826.126.809
4  Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր  393.021.823
5  Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն  876.067.744
6  Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն  1.840.022.459
7  Բժշկական սարքավորումներով հագեցվածություն  2.871.480.038
8  Բժշկական կենտրոնների վերանորոգում  795.893.317
9  Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ  277.290.229
   Հանրագումար  11.449.534.268
 

Լրահոս

Դիտել ավելին