Կարևոր իրադարձություններ

Երևանյան տներից մեկում հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրամիջոց ու զենք զինամթերք(տեսանյութ)

03 Սեպտեմբեր, 2020 17:53
Երևանյան տներից մեկում հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրամիջոց ու զենք զինամթերք(տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որոնք իրացվեցին սեպտեմբերի 2-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Հարուցված քրեական գործի շրջանակում մայրաքաղաքի Ղափանցյան փողոցի տներից մեկում կատարված խուզարկությանը մասնակցեցին նաև Արաբկիրի քննչական բաժնի ծառայողները, Արաբկիրի քրեական հետախույզներն ու ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շնավարժները:

40 և 37 տարեկան եղբայրներին պատկանող տնից ու բակից հայտնաբերվեցին մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու զենք-զինամթերք: Մասնավորապես` առգրավվել են 0,4 գրամ կոկաինի, 1,5 գրամ հերոինի, 8,4 գրամ ափիոնի, 5,8 գրամ մեթամֆետամինի և 554,8 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ, մոտ 1200 գրամ մեթադոնի դեղահաբեր, 5 միլիլիտր քացախաթթվի անհիդրիդի նմանվող զանգված, լորազեպամի՝ 29, տրամադոլի՝ 38, և պրեգաբալինի 15 հոգեմետ դեղահաբ:

 

Հարուստ էր նաև առգրավված զենք-զինամթերքի տեսականին: «Դեռինջեր» տիպի՝ երկու, «Պարմա» և նագան տիպի մեկական ատրճանակ, ինքնաձիգ, «ՌԳԴ» տիպի նռնակ, տարատեսակ 333 փամփուշտներ:

Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ: Եղբայրներից մեկը ձերբակալվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին