Կարևոր իրադարձություններ

Գործարկվել է հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը․ Տիգրան Ավինյան

03 Սեպտեմբեր, 2020 11:48
Գործարկվել է հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը․ Տիգրան Ավինյան

Այսօր ՀՀ Կառավարության նիստում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ իրենք շարունակական աշխատանքներ ենք տանում էլեկտրոնային կառավարման նոր գործիքների ներդրման նպատակով։

«2020 թվականի ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն Հայաստանը 193 երկրների ցանկից զբաղեցրել է 68-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատ բարելավելով իր դիրքերը 19 կետով»,- ասաց փոխվարչապետը։

Նրա նշեց, որ էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանն ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում։

«Մենք ցանկանում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով էլ ավելի խթանել քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում։ Այս առումով ուզում եմ տեղեկացնել, որ գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության եւ մասնակցային կառավարման եւս մեկ կարեւոր գործիք։ Հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը՝ е-petition.am կամ հայատառ հանրագիր.հայ դոմեյնների ներքո»,- ասաց փոխվարչապետը։

Նա ասաց, որ սա change.org հարթակի հայկական տարբերակն է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին