Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

03 Սեպտեմբեր, 2020 10:25
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 00:49-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes ML430» (վարորդ՝ Հայկ Հ․, ծնված 1992 թ.) և «Mercedes E320» (վարորդ՝ Արմեն Ե․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes ML430» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գուրգեն Ա․-ն (ծնված 1994 թ.), Էդուարդ Ս․-ն (ծնված 1994 թ.) և Հովհաննես Հ․-ն (ծնված 1995 թ․) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները Հայկ Հ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին