Կարևոր իրադարձություններ

Աշխարհազոր կազմավորելու գաղափարը ոչ միայն ընդունելի է, այլև` անհրաժեշտ. Արծվիկ Մինասյան

02 Սեպտեմբեր, 2020 23:07
Աշխարհազոր կազմավորելու գաղափարը ոչ միայն ընդունելի է, այլև` անհրաժեշտ. Արծվիկ Մինասյան

Աշխարհազոր կազմավորելու նախագիծը դեռ կատարելագործման կարիք ունի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 2-ին, Եռաբլուրում կազմակերպված մոմավառության ժամանակ ասաց  ՀՅԴ գործիչ Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով աշխարհազորի ստեղծման Պաշտպանության նախարարության նախագծին:

«Դրա ստեղծման կարիք միանշանակ կա և դրա ստեղծումը  մեր բարձրաձայնած խնդիրների լուծումներից մեկն է: Նախագիծը դեռ կատարելագործման անհրաժեշտություն ունի, բայց գաղափարն ինքնին ոչ միայն ընդունելի է, այլ նաև անհրաժեշտ է, քանի որ մեր նման երկրում, որը շրջապատված է երկու թշնամիներով, չափազանց կարևոր է, որ ժողովրդական բանակը կամ աշխարհազորը մշտապես լինի»,- նշեց նա:

Մինասյանի խոսքով՝ սա հնարավորություն կտա մեր բազմահազար քաղաքացիներին մասնակցել մեր  պետականության հարատև ամրապնդմանը  նաև աշխարհազորի միջոցով:

 

Լրահոս

Դիտել ավելին