Աշխարհազոր կազմավորելու նախագիծը դեռ կատարելագործման կարիք ունի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 2-ին, Եռաբլուրում կազմակերպված մոմավառության ժամանակ ասաց ՀՅԴ գործիչ Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով աշխարհազորի ստեղծման Պաշտպանության նախարարության նախագծին:
«Դրա ստեղծման կարիք միանշանակ կա և դրա ստեղծումը մեր բարձրաձայնած խնդիրների լուծումներից մեկն է: Նախագիծը դեռ կատարելագործման անհրաժեշտություն ունի, բայց գաղափարն ինքնին ոչ միայն ընդունելի է, այլ նաև անհրաժեշտ է, քանի որ մեր նման երկրում, որը շրջապատված է երկու թշնամիներով, չափազանց կարևոր է, որ ժողովրդական բանակը կամ աշխարհազորը մշտապես լինի»,- նշեց նա:
Մինասյանի խոսքով՝ սա հնարավորություն կտա մեր բազմահազար քաղաքացիներին մասնակցել մեր պետականության հարատև ամրապնդմանը նաև աշխարհազորի միջոցով: