Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ղեկին եղել է ոչ սթափ եւ վարորդական իրավունք չունեցող երիտասարդ աղջիկ

02 Սեպտեմբեր, 2020 22:22
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ղեկին եղել է ոչ սթափ եւ վարորդական իրավունք չունեցող երիտասարդ աղջիկ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 19:05-ի սահմաններում Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խաչփառ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակի հենասյանը, տապալել այն, այնուհետև բախվել բնակչի տան ցանկապատին և կողաշրջվել:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդին և ուղևորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները: Օպերատիվորեն ժամանել է նաև Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդն ու ուղևորները հրաժարվել են բժշկական օգնությունից:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի գյուղացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «էս մեքենայի վերջը էս էր լինելու, վարորդն ու միջի ուղևորները ուռա, ուռա գոռալով մի քանի անգամ «զվռնեցին» փողոցով, մինչև հագան գազի ստոլբին: Միակ սփոփանքը էն ա, որ զոհեր չկան: Դե, սկոռին էլ շուտ եկավ, բայց հրաժարվեցին հիվանդանոցից»:

Ճանապարհային ոստիկանները պարզեցին, որ վարորդը եղել է երիտասարդ աղջիկ, ով տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության:

 Պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) և վարորդական իրավունքի վկայական էլ չի ունեցել:

 

Լրահոս

Դիտել ավելին