Կարևոր իրադարձություններ

«Իսլամական պետությունը» ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել Սուրբ Սոֆիայի տաճարում

02 Սեպտեմբեր, 2020 19:03
«Իսլամական պետությունը» ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել Սուրբ Սոֆիայի տաճարում

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, անդրադառնալով Ադանայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Մահմութ Օզդենի ձերբակալությանը, հայտնել է, որ ԻՊ-ն ահաբեկչական ակտ էր ծրագրում Այասոֆիայի դեմ (բյուզանդական հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճար):  Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Սոյլուն նշել է, որ Օզդենին, որը համարվում է Թուրքիայում ԻՊ-ի հրամանատարը, ձերբակալել են օգոստոսի 20-ին և առգրավվել բազմաթիվ թվային միջոցներ ու փաստաթղթեր:

Նախարարը թուրքական «Hürriyet» թերթին տված հարցազրույցում, ասել է, որ ԻՊ-ը բացի Այասոֆիայի դեմ նախապատրաստած ահաբեկչական ակտից, գրեթե մեկուկես ամիս նաև օպերացիաներ է ծրագրել մի շարք կարևոր տնտեսական նշանակության օբյեկտների, կազմակերպությունների դեմ, որոնք կարող են քաոսի վերածել Թուրքիան:  

Նրա խոսքով` Թուրքիայի հետախուզական ջոկատներն օգոստոսի 18-25-ի ընթացքում ԻՊ-ի մի քանի անդամի են ձերբակալել: 

«Եթե ԻՊ-ն արմատական կառույց է, ապա վերջինիս չպետք է հետաքրքրեր Այասոֆիան, այլ կարող էր հետաքրքրել թյուրբեները (օսմանյան, մուսուլման հոգևոր առաջնորդների դամբարաններ)»,-ասել է Սոյլուն։

Ըստ նախարարի՝ Մահմութ Օզդենը կազմակերպել է նաև մի շարք քաղաքական գործիչների և պետական կառավարչական ապարատի աշխատողների փախուստը դեպի Սիրիա:

 

Լրահոս

Դիտել ավելին