Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    562
    572

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կիբեռանվտանգության վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել

02 Սեպտեմբեր, 2020 17:46
Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կիբեռանվտանգության վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել

Սեպտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեղեկատվական եւ կիբեռանվտանգության ոլորտում ընթացող գործընթացներին ու բարեփոխումներին, պետական մարմինների կայքէջերի անվտանգության հարցերին նվիրված խորհրդակցություն:

Ներկա են եղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, շահագրգիռ գերատեսչությունները ներկայացնող պաշտոնատար այլ անձիք:

Փոխվարչապետը շեշտել է, որ քննարկվող հարցերն առավել քան արդիական են, հաշվի առնելով, որ հուլիսին Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները զուգակցվեցին կիբեռտարածքում ՀՀ պաշտոնական կայքէջերի նկատմամբ հարձակումների հետ:

Տիգրան Ավինյանը նշել է, որ  անհրաժեշտ է առավել հստակեցնել տեղեկատվական ու կիբեռանվտանգության ոլորտում պետական մարմինների  գործառույթները ու պարտականությունները, աշխատանքներ տանել նորմատիվային դաշտի արդիականացման, կայքերի պաշտպանության ծրագրային եւ ապարատային ապահովման,  պետական ծառայողների համար կրթության եւ անվտանգության ապահովման մեխանիզմների մշակման ուղղությամբ։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են վերջին մեկ տարվա ընթացքում իրենց գերատեսչությունների կողմից տեղեկատվական ու կիբեռանվտանգության ոլորտում իրականացրած աշխատանքները: Համապարփակ անդրադարձ է կատարվել ոլորտում առկա բացերին, դրանց հնարավոր լուծումներին եւ նախանշվել են հետագա քայլերը ու միջոցառումները:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին