Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    561
    571

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

Կանայք գիտեն կռվել իրենց տան, սիրելիների և իրավունքների համար. Աննա Հակոբյան

02 Սեպտեմբեր, 2020 16:48
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
Կանայք գիտեն կռվել իրենց տան, սիրելիների և իրավունքների համար. Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Կանայք և խաղաղությունը նույնական չեն։ Կանայք գիտեն կռվել իրենց տան, սիրելիների և իրավունքների համար։ Սակայն կանայք իրավազոր են ձևակերպել խաղաղության իրենց հավաքական պահանջը։

Բոլոր կանայք չէ, որ մայր են։ Սակայն բոլոր մարդիկ մայր ունեն։ Եվ կանայք իրավունք ունեն ձևակերպելու սերունդների նկատմամբ հոգատարության ու սիրո, և ուրեմն՝ խաղաղության մայրական պահանջը։

Բոլոր կանայք չէ, որ քույր են։ Սակայն բոլոր կանայք կարող են քույր լինել միմյանց և տղամարդկանց համար։ Եվ կանայք իրավունք ունեն ձևակերպելու հավասարության ու երկխոսության, և ուրեմն՝ խաղաղության քրոջ պահանջը։

Բոլոր կանայք դուստր են։ Եվ կանայք իրավունք ունեն ձևակերպելու խաղաղություն ժառանգելու դստեր պահանջը»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին