Կարևոր իրադարձություններ

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել կնոջ դի. ԱԻՆ

02 Սեպտեմբեր, 2020 17:10
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել կնոջ դի. ԱԻՆ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 10:18-ին Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի ջրանցքում դի կա․ դիակը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել կնոջ դի:

 

Լրահոս

Դիտել ավելին