Կարևոր իրադարձություններ

Թաթարստանում ադրբեջանցիների խումբը կացնով կտրել է հայ խոհարարի մատները

02 Սեպտեմբեր, 2020 15:00
Թաթարստանում ադրբեջանցիների խումբը կացնով կտրել է հայ խոհարարի մատները

Ադրբեջանցիների մի խումբ հարձակում է գործել Նաբերեժնիե Չելնի քաղաքում գործող սրճարանի վր: Նրանք գետնին են պառկեցրել սրճարանի աշխատակիցներին, ավերել գույքը, վախեցրել սրճարանի հաճախորդներին, իսկ հայ խոհրարարի մատները կտրել են կացնով:

Инфотека24-ը հայտնում է, որ Թաթարստանի տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, վիճաբանության պատճառ է դարձել խոզի միսը, որը հայ խոհարարը պատրաստել է ադրբեջանցիների համար: Նրանցից մեկը սաստիկ վիրավորվել է, քանի որ ինչպես հայտնի է, ադրբեջանցիները չեն ուտում խոզի միս, նա օգնության է կանչել ընկերներին եւ այդպիսով հաշվեհարդար են տեսել հայ խոհարարի հետ:

Սրճարանի ներսում եղած եւ միջադեպի ժամանակ դուրս եկած այցելուներից մեկը սրճարանի մոտ տեղակայված իր մեքենայից տեսանկարահանել է վիճաբանության շարունակությունը՝ դրսում:

Թաթարստանի ներքին գործերի նախարարությունը «Խուլիգանություն» հոդվածով քրեական գործ է հարուցել, կան ձերբակալվածներ:

 

Լրահոս

Դիտել ավելին