Կարևոր իրադարձություններ

Գլուխ ենք խոնարհում իրենց կյանքը նահատակած մեր հայրենակիցների հիշատակի առջև. Արցախի ԱԳՆ

02 Սեպտեմբեր, 2020 12:45
Գլուխ ենք խոնարհում իրենց կյանքը նահատակած մեր հայրենակիցների հիշատակի առջև. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել.

«29 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին,հռչակվեց Արցախի Հանրապետությունը, որը արցախահայության ազատատենչ ոգու, իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և արարելու աննկուն կամքի, ինչպես նաև համայն հայության միասնականության ու հավաքական ուժի դրսևորումն էր։

Արցախի Հանրապետությունն այժմ հանդես է գալիս որպես հզոր, կենսունակ և պաշտպանունակ պետություն, այն յուրաքանչյուր հայի համար՝ անկախ նրա բնակության վայրից, միասնական հայրենիքի մասն է, որը պատրաստ է հնարավորինս աջակցելու դժվար իրավիճակում հայտնված իր հայրենակիցներին։

Գլուխ ենք խոնարհում Արցախի Հանրապետության կերտման համար իրենց կյանքը նահատակած մեր հայրենակիցների հիշատակի առջև՝ վերահաստատելով մեր վճռականությունը՝ հզորացնելու մեր պետականությունը և ավելի անվտանգ ու բարեկեցիկ պայմաններ ապահովելու հետագա սերունդների համար»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին