Կարևոր իրադարձություններ

Արա Ֆիդանյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

02 Սեպտեմբեր, 2020 11:42
Արա Ֆիդանյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

ՀՀ վարչապետի առաջարկությամբ եւ նախագահի հրամանագրով նշանակվել է նոր փոխոստիկանապետ: Նախագահի համապատասխան հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արա ՖԻԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:

Նշենք, որ մինչ այս Արա Ֆիդանյանը զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնը:

Ֆիդանյանը ծնվել է 1979 թ. օգոստոսի 21-ին, Երևան քաղաքում: 1995-2000 թթ. սովորել է ՆԳՆ բարձրագույն դպրոցում, ավարտելուց հետո` 10.04.2000 թ. նշանակվել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր, ապա նույն բաժնի ՔՀ բաժանմունքի հետախուզության գծով օպերլիազորի պաշտոնում: 26.11.2003-03.12.2005 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի օպերլիազոր, 03.12.2005-26.03.2007 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի ավագ օպերլիազոր, 26.03.2007-15.01.2010 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, 15.01.2010-09.11.2011 թ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի պետ: ՀՀ ոստիկանության պետի 09.11.2011 թ. հրամանով նշանակվել է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնին:

Պարգևատրվել է` ՀՀ ոստիկանության պետի մի շարք խրախուսանքներով: Ամուսնացած է, ունի մեկ որդի:

 

Լրահոս

Դիտել ավելին