Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    563
    573

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է կորոնավիրուսի 197 նոր դեպք

02 Սեպտեմբեր, 2020 10:48
Հաստատվել է կորոնավիրուսի 197 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 197 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 075-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 884 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Սեպտեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 269 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1153-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 275 է, ընդհանուր առողջացածներինը՝ 38 631, փաստացի բուժվողներինը՝ 4291 (մեկ օրում նվազել է 82-ով): Մեկ օրում արվել է 2460 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 209 389 թեստ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին