Կարևոր իրադարձություններ

Էլի՞ բնակելի թաղամաս. այս անգամ Վրացական փողոցում. «Փաստ»

02 Սեպտեմբեր, 2020 09:40
Էլի՞ բնակելի թաղամաս. այս անգամ Վրացական փողոցում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Այն, որ Երեւանում տարբեր արտադրական տարածքներ վերածվեցին բնակելի թաղամասի, նորություն չէ: Հիմա, կարծես, այդպիսի նոր թաղամաս է ուրվագծվում:

Ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, առաջիկայում բարձրահարկ նոր շենքեր կկառուցվեն Վրացական փողոցում (Կոմիտաս)՝ նախկին կոշիկի ֆաբրիկայի տարածքում: Տեղի բնակիչները մեզ հետ զրույցում նշում էին, թե արդեն սկսվել են քանդման աշխատանքներ, որպեսզի բնակելի թաղամաս կառուցեն: 

Երեւանի քաղաքապետարանի կայքում տեղադրված շինթույլտվությունների քարտեզում, սակայն, այդ հասցեում ոչինչ նշված չէր, ինչը տրամաբանորեն նշանակում է, որ այդպիսի թույլտվություն գոնե ներկայիս դրությամբ չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին