Կարևոր իրադարձություններ

Ապօրինության ժամանակը վերջանում է. Ապօրինի կառուցված շինությունները կքանդվեն. «Ժամանակ»

02 Սեպտեմբեր, 2020 08:57
Ապօրինության ժամանակը վերջանում է. Ապօրինի կառուցված շինությունները կքանդվեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը պատրաստվում է իրականացնել մի շարք օրենսդրական փոփոխություններ, որից հետո ապօրինի կառուցված շինություններն այլևս անհնար կլինի օրինականացնել, և դրանք ենթակա կլինեն քանդման:

Այժմ կառուցված ապօրինի շինությունները հնարավոր կլինի օրինականացնել մինչև փոփոխությունների ընդունումը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում ավելի հեշտ է ապօրինի շինություն կառուցել ու հետո օրինականացնել այն, քան նախապես ստանալ շինթույլտվություն, հետո սկսել շինարարությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին