ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Փոքր թատրոնի առաջատար դերասան Բորիս Կլյուևը մահացել է 77 տարեկան հասակում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին:
Կլյուևը կյանքից հեռացել է օնկոլոգիական հիվանդության պատճառով: Հիվանդության մասին հայտնի էր դարձել 2018 թվականին, չնայած այդ հանգամանքին, դերասանը շարունակում էր աշխատել: