Կարևոր իրադարձություններ

Անձնական վիրավորանքների փոխարեն իշխանությունը պետք է տա մեկ պարզ հարցի պատասխան. ԲՀԿ պատգամավոր

01 Սեպտեմբեր, 2020 22:30
Անձնական վիրավորանքների փոխարեն իշխանությունը պետք է տա մեկ պարզ հարցի պատասխան. ԲՀԿ պատգամավոր

«Ի սկզբանե նշեմ՝  չեմ իջնելու այն հարթություն, որտեղ իշխող խմբակցության որոշ պատգմավորներ իրենց հարմարավետ են զգում, իսկ ես այդտեղ ինձ կոմֆորտ չեմ զգում: Ծանոթ եմ այս օրերին հնչեցված հայտարարություններին, որտեղ ցավագին են ընդունել այն հանգամանքը, որ կրթական չափորոշիչների վերաբերյալ խնդիրները հանրությունը բարձրաձայնում է,  և մենք՝ խորհրդարանում որպես երկրորդ խմբակցություն, ընդդիմադիր ուժ,  պատրաստակամություն ենք հայտնել խնդրի մասին բարձրաձայնել թիվ մեկ ամբիոնից»: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

 Պատգամավորի համար անհասկանալի է՝ որտե՞ղ է խնդիրը, եթե խորհրդարանական-քաղաքական մշակույթի կարկառուն կերպարները նաև ԱԺ պատգամավորներ, որոնք «խոսքի փայլուն մշակույթի» կրողներն են համարում իրենց, վերջիններիս համար անհասկանալի է՝ խնդրահարույց չափորոշիչները վերանայելու և առհասարակ այդ մոտեցումները փոխելու վերաբերյալ ընդդիմադիրների կողմից հնչեցված տեսակետները: «Միայն մենք չենք բարձրաձայնել, որ կա չափորոշիչները վերանայելու խնդիր, դրա մասին խոսել են և՛ մասնագետները, և՛ փորձագետները, նաև՝ հանրությունը:  

Երբ ի պատասխան մենք ստանում ենք ոչ թե կոնկրետ հակափաստարկներ, այլ՝ անձնական վիրավորանքներ, ինչը եղել է այս օրերին, ապա ես որևէ մեկնաբանելու հարց, իսկապես չունեմ: Եթե ըստ իրենց՝ խոսքի կուլտուրան նա է ինչպես իրենք են մեկնաբանում՝ մեր բարձրացված խնդրահարույց կետերի վերաբերյալ մեկնաբանություններին, ես ոչինչ չունեմ ասելու: Եթե ըստ իրենց՝ նոր մշակույթի ներկայացուցիչներն իրենք են, իրենց լեքսիկոնով, անձնական վիրավորանքներով, ապա այս դեպքում ես իրենց կողմից հեղինակած կրթական չափորոշիչներին ոչինչ չունեմ ասելու, ինձ ամեն բան առավել քան պարզ է դառնում, բայց մնում է մի շատ պարզ հարց, որ սույն չափորոշիչների հիմքում ընկած չէ ազգային արժեհակարգը, իսկ դա նշանակում է , որ հանրակրթական գործընթացի կազմակերպումը կարող է դառնալ նոր ծուղակ հայ կրթական համակարգի գլխին: Իրենց կողմից որևէ ջանք չի դրվել հոդաբաշխ բացատրություն տալ՝ արդյո՞ք վերանայվելու է այդ ամենը, թե՞ ոչ: Ինձ մնում է մեկ բան հիշեցնել իրենց՝ անձնական վիրավորանքների, սարեր ձորեր գնալու փոխարեն իրենք ընդամենը պետք է տան մեկ հարցի պատասխան՝ իրենք համաձայն են կրթական գործընթացի կազմակերպումից ազգային գործոնի բացառմանը, թե՞ ոչ, եթե՝ այո, ապա որևէ հարց չկա, եթե՝ ոչ, ապա իրենք ևս պետք է բարձրաձայնեն և այդ չափորոշիչները վերանայվնեն, ոչ թե դրա փոխարեն խնդիրը տեղափոխեն  անձնական վիրավորանքների դաշտ»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորն ասաց, որ իշխանությունն այս մեկ հարցի պատասխանը տալու փոխարեն՝  անցնում է վիրավորանքների և զրպարտության, հակաքարոզչության, ինչը տեղի է ունենում մեկ քաղաքական ուժի հանդեպ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին