Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի վարչապետին

01 Սեպտեմբեր, 2020 18:05
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի վարչապետին

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Իգոր Մատովիչին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովակիայի բարեկամ ժողովրդին Սլովակիայի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ մաղթելով առաջընթաց և բարօրություն։

Հայաստանն արժևորում է բարեկամ Սլովակիայի հետ համագործակցության ընդլայնումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մենք կհամալրենք երկկողմ օրակարգը բազմաբովանդակ ծրագրերով և կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության», – ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված է ՀՀ վարչապետի ուղերձում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին