Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրված են Արցախյան խնդրի հետ կապված իրավիճակի կարգավորմամբ. Սերգեյ Լավրով

01 Սեպտեմբեր, 2020 14:06
Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրված են Արցախյան խնդրի հետ կապված իրավիճակի կարգավորմամբ. Սերգեյ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրված են, որ Արցախյան խնդրի հետ կապված իրավիճակը կարգավորվի։ Այդ մասին МГИМО-ի՝ Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Լավրովը հայտարարել է, որ  նախօրեին զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

«Մենք զգում ենք, որ երկու կողմերն էլ հետաքրքրված են, որպեսզի իրավիճակը հանդարտվի, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք տարածաշրջանում կազմակերպում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացուցիչները»,- նշել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին