Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ «Երևանի կոնյակի գործարանի» Արմավիր գյուղի մասնաճյուղում. կան զոհեր և տուժածներ

01 Սեպտեմբեր, 2020 13:21
Հրդեհ՝ «Երևանի կոնյակի գործարանի» Արմավիր գյուղի մասնաճյուղում. կան զոհեր և տուժածներ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:

Կա երկու զոհ և չորս տուժած: Տուժածները տեղափոխվել են «Արմավիրի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

 

Լրահոս

Դիտել ավելին