Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Կրթությունը պիտի թևեր տա՝ կառուցելու մեր երազանքները Հայաստանը. Արարատ Միրզոյան

01 Սեպտեմբեր, 2020 12:48
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
Կրթությունը պիտի թևեր տա՝ կառուցելու մեր երազանքները Հայաստանը. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` գիտելիքի օրվա կապակցությամբ:

Համավարակի բերումով այս անգամ մենք ստիպված ենք տոնել այն անսովոր պայմաններում, բայց ստեղծված իրավիճակը ստիպում է ևս մեկ անգամ արժևորել կրթությունը, ևս մեկ անգամ արձանագրել, որ մեզնից յուրաքանչյուրը պիտի մշտապես բաց լինի նորը սովորելու, իր գիտելիքները և հմտությունները թարմացնելու, մեր հայրենիքն ու աշխարհը նորովի բացահայտելու համար։

Եթե փորձեմ հակիրճ բնութագրել գիտելիքի ու կրթության առաքելությունը մեզանում, ապա վստահաբար պիտի նշեմ, որ կրթությունը պիտի թևեր տա՝ կառուցելու մեր երազանքները Հայաստանը։

Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ այս առաքելության իրականացման մեջ»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին