Կարևոր իրադարձություններ

Ձերբակալվել է ենթադրյալ օղի արտադրողը, բռնագրավվել է խմբաքանակը. ՍԱՏՄ-ը կոչ է անում խուսափել անհայտ ծագման օղի գնելուց

01 Սեպտեմբեր, 2020 12:20
Ձերբակալվել է ենթադրյալ օղի արտադրողը, բռնագրավվել է խմբաքանակը. ՍԱՏՄ-ը կոչ է անում խուսափել անհայտ ծագման օղի գնելուց

ՀՀ ոստիկանության Արմավիրի վարչությն և ՀՀ քնչական կոմիտեի Արմավիրի մարզային քնչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ենթադրյալ օղի արտադրողը: Այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը: գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ սննդային թունավորման կասկածանքով Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ:

ՍԱՏՄ-ի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել է, որ, ըստ նախնական տվյալների, հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց: Որոշ քաղաքցիների կյանքը փրկել չի հաջողվել:

ՀՀ ոստիկանության Արմավիրի վարչության և ՀՀ քնչական կոմիտեի Արմավիրի մարզային քնչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ենթադրյալ օղի արտադրողը: Այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ: Ըստ Նախնական վարկածի և թունավորման ախտանիշների` խոսքը գնում է մեթիլ սպիրտից թունավորման մասին: ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներին են միացել նաև Երևանի կենտրոնից մասնագետներ, որոնց նշյալ օղու առգրավված խմբաքանակից տրամադրվել են նմուշներ` լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար:

Արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: ՍԱՏՄ ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց։

Հիշեցնենք, քիչ առաջ հայտնի դարձավ, որ ալկոհոլային ինտոքսիկացիա նախնական ախտորոշմամբ բուժկենտրոններ են դիմել 15 անձ, նրանցից 11-ը մահացել է: 

 

Լրահոս

Դիտել ավելին