Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է կորոնավիրուսի 97 նոր դեպք

01 Սեպտեմբեր, 2020 10:38
Հաստատվել է կորոնավիրուսի 97 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 97 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 878-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 881 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 268 է: Սեպտեմբերի 1-ի դրությամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1149-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 634 է, ընդհանուր առողջացածներինը՝ 38 356, փաստացի բուժվողներինը՝ 4373 (մեկ օրում նվազել է 539-ով): Մեկ օրում արվել է 989 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 206 929 թեստ:

 

Լրահոս

Դիտել ավելին