Կարևոր իրադարձություններ

Սևանա լճի մակարդակը կբարձրանա՞. «Ժամանակ»

01 Սեպտեմբեր, 2020 08:49
Սևանա լճի մակարդակը կբարձրանա՞. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը քննարկման է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրը», որի նպատակը Սևանա լճի մակարդակի բարձրացումն է, լճի և դրա ջրահավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանությունը և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավումը:

Կառավարությունը, սակայն, չի նշում, թե 2021թ. ծրագրի արդյունքում որքան է բարձրանալու լճի մակարդակը: Չնայած իրականացվող ծրագրերին, վերջին մի քանի տարիներին Սևանա լճի մակարդակը չի բարձրանում, իսկ բնապահպանական խնդիրներն ավելանում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին