Կարևոր իրադարձություններ

Աշխարհազոր ստեղծելու ՊՆ-ի նախագիծը ԵԿՄ-ի մոտ մտահոգություններ է առաջացրել. «Փաստ»

01 Սեպտեմբեր, 2020 08:05
Աշխարհազոր ստեղծելու ՊՆ-ի նախագիծը ԵԿՄ-ի մոտ մտահոգություններ է առաջացրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որով առաջարկում է «Պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման», «Տարածքային ինքնակառավարման» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» գործող օրենքներում կատարել լրացումներ։

 Ըստ այդմ, «Պաշտպանության մասին» օրենքում ՊՆ-ն առաջարկում է աշխարհազորն ավելացնել պետության ռազմական անվտանգության համակարգի մեջ։ Թերթի տեղեկություններով, ընդհանուր առմամբ ընդունելի և գովելի համարելով այս նախաձեռնությունը՝ այդուամենայնիվ, այն ոչ միանշանակ է ընդունվել տարբեր շրջանակների կողմից, այդ թվում՝ «Երկրապահում»։

Հիմնական անհանգստությունը կապված է այն հանգամանքի հետ, որ հանրային քննարկման ներկայացնելուց առաջ իրենց հետ մասնագիտական «կոնսուլտացիաներ» չեն արվել, այսինքն՝ մի տեսակ անտեսվել է «Երկրապահի» տեսակետը։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, հիմնական անհանգստությունն ու մտահոգությունը վերաբերում է աշխարհազորի ղեկավարմանը, որը վերապահված է ՏԻՄ ղեկավարներին (տեղակալներին)։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս անհանգստություններին ի պատասխան ասվել է, թե հանրային քննարկումները հենց նրա համար են, որ բոլորն իրենց տեսակետները հայտնեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին