Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Երեւանում կրակոցներ են հնչել, կա վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր եւ ինքնաշեն պայթուցիկ սարք

31 Օգոստոս, 2020 23:15
Երեւանում կրակոցներ են հնչել, կա վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր եւ ինքնաշեն պայթուցիկ սարք

Երեւանում այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցից դեպի Այգեստան 3-րդ փողոց տանող դալանի մոտ կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի մեծ թվով ծառայողներ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ 1 քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկ սարք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին