Կարևոր իրադարձություններ

Շաբաթ և կիրակի օրերին ՃՈ ծառայողները հայտնաբերել են ոչ սթափ 96 վարորդ

31 Օգոստոս, 2020 23:01
Շաբաթ և կիրակի օրերին ՃՈ ծառայողները հայտնաբերել են ոչ սթափ 96 վարորդ

Երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ ճանապարհային ոստիկանությունը շարունակում է իրականացնել ուժեղացված ծառայություններ հանրապետության ողջ տարածքում։ Միայն շաբաթ և կիրակի օրերին ճանապարհային ոստիկանները հանրապետության ողջ տարածքում տարբեր խախտումների համար կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 2572 արձանագրություն, 92 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։


Օգոստոսի 29-ին և 30-ին հայտնաբերվել են ոչ սթափ 96 վարորդ, 27 մեքենա առանց ԱՊՊԱ պայմանագրի էր, 19 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր։ 
Հայտնաբերվեցին նաև այլ խախտումներ կատարած վարորդներ։ Բոլորի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։

 

Լրահոս

Դիտել ավելին