Կարևոր իրադարձություններ

ՀՀ և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցությունը կառուցված է ամուր դաշնակցային հիմքերի վրա. Զոհրաբ Մնացականյան

31 Օգոստոս, 2020 21:07
ՀՀ և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցությունը կառուցված է ամուր դաշնակցային հիմքերի վրա. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը կառուցված է ամուր դաշնակցային հիմքերի վրա: Այս մասին Интерфакс-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ և ՌԴ հարաբերությունները բավականին լայն շրջանակ են ընդգրկում:

«Մեր հարցազրույցի ժամանակը սահմանափակ է, որպեսզի թույլ տա ուրվագծել հայ-ռուսական փոխհամագործակցության համալիր հարցերը, որոնք վերաբերում են կյանքի բոլոր ոլորտներին, այդ թվում և անվտանգության հարցում համագործակցությանը: Մեր համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում հիմնված է անվտանգության փոխադարձ շահերի վրա: Ռուսաստանը չի խախտում հավասարկշռությունը տարածաշրջանում: Հայաստանն էլ տարածաշրջանային անվտանգության պատասխանատու մասնակից է: Մեր համագործակցությունը որևէ կերպ ուղղված չէ երրորդ երկրների դեմ»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին