Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560,5
    570,5

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

ՇՎՏՄ-ն խախտումներ է արձանագրվել բենզալցակայաններում

31 Օգոստոս, 2020 19:48
ՇՎՏՄ-ն խախտումներ է արձանագրվել բենզալցակայաններում

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Մի շարք խախտումներ են արձանագրվել բենզալցակայաններում: Մասնավորապես՝ թերի են լրացված եղել ջերմաչափման գրանցամատյանները, բացակայել են ախտահանիչները, սպասարկումն աշխատակիցների կողմից իրականացվել է առանց դիմակների:

Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին