Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինին

31 Օգոստոս, 2020 19:10
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինին

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինին ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

«Մեծարգո Նուրլան Զայրուլայի, ընդունեք իմ ջերմագույն եւ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր արհեստավարժության եւ իմաստուն ու հեռատես պետական գործչի փորձի շնորհիվ վաստակել եք խորին հարգանք եւ հեղինակություն:

Մենք շնորհակալ ենք մեր խորհրդարանների միջեւ գործընկերային փոխհարաբերությունների զարգացման հարցերում Ձեր մշտական ուշադրության համար՝ դրանք ամրապնդելու նպատակով՝ ի փառս մեր երկրների եւ ի շահ մեր ժողովուրդների:

Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ, Նուրլան Զայրուլայի, քաջառողջություն եւ հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում:

 

Լրահոս

Դիտել ավելին