Կարևոր իրադարձություններ

Ամեն ինչի մեջ հներին եք մեղադրում, միգուցե նրանից է , որ շատ հներ այսօր ձեր շարքերում նո՞ր են դարձել. Արտյոմ Ծառուկյան

31 Օգոստոս, 2020 18:15
Հեղինակ՝ Արտյոմ Ծառուկյան
Ամեն ինչի մեջ հներին եք մեղադրում, միգուցե նրանից է , որ շատ հներ այսօր ձեր շարքերում նո՞ր են դարձել. Արտյոմ Ծառուկյան

Արտյոմ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Իմ քայլի ոչ այնքան հայտնի պատգամավոր, ֆեյքերի ՊՈԱԿ-ի նախկին տեղակալը որոշել է հետ չմնալ ու Բարգավաճ Հայաստանի վերաբերյալ մի հարցազրույց էլ ինքը տալ:
Հետաքրքիր է, որքան ժամանակ է դեռ այս կամ այն հարցով արդարացի քննադատությունը կամ դժգոհությունը ձեր կողմից մեկնաբանվելու մաֆիոզ ուժեր, հներ, սևեր կամ հարուցվելու են տարբեր որակի ու ճաշակի քրեական գործեր:
Երբ համագործակցության հուշագիր էիք ստորագրում, կամ երբ Կառավարության մաս էինք կազմում, ու՞ր էիր Արթուր Հովհաննիսյան:
Մի քանի փաստ.
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել է հունիսի 5-ի՝ կառավարությանը քննադատելու հայտնի ելույթից հետո,
ԲՀԿ տարածքային գրասենյակներում խուզարկություններ սկսվել են հունիսի 5-ից հետո,
ԲՀԿ ակտիվիստների և պատասխանատուներին բերման ենթարկելը, քրեական գործեր հարուցելը սկսվել է հունիսի 5-ից հետո:
Հունիսի 5-ին մենք ֆիքսեցինք այն, ինչը ցավոք մեր երկրի իրականությունն է: Մեկ այլ բան էլ հասկացանք, որ տանել չեք կարողանում քննադատությունը և ամեն գնով պատրաստ եք լռեցնելու: Չի ստացվելու, չենք լռելու: Չենք լռելու, որովհետև մեր կուսակցականները, համակիրները բոլորն էլ այս երկրի վաղվա օրվա համար մտածող մարդիկ են:
Հիմա էլ նույն տեմպով ու նույն ոգով շարունակելու ենք աշխատել, բարձրաձայնել ժողովրդի առջև ծառացած ու նրանց հուզող խնդիրները:
Հասկանալի է, որ ցավոտ է, բայց մենք միայն խնդիրը չենք ասում, 7-րդ գումարման Ազգային ժողովում չկա մի դեպք, երբ խնդիրը բարձրաձայնելուց հետո լուծում չենք առաջարկել կամ առնվազն ասել ենք <<եկեք նստենք ճիշտ լուծումը գտնենք>>:
Ցանկացած հարց, խնդիր անհրաժեշտ է քննարկել հենց հարցի հետ առնչվող անմիջական շահառուի հետ, այլ ոչ այս կամ այն ՀԿ-ի, կամ առհասարակ միանձնյա որոշել: Չիմանալը կամ խորհրդակցելը, քննարկելը ամոթ բան չի, ամոթը խոստումները չանելն է, որը բոլորիս համար է վատ, մեր երկրի համար է վատ:
Այո, Հայ եկեղեցու պատմություն առարկայի հետ կապված առաջինը պետք է քննարկեիք Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ, որը մինչև հիմա չեք արել: Այո, կրթական նոր չափորոշիչները, մեղմ ասած, խնդրահարույց են, և այո, չեն արտացոլում ժողովրդի համոզմունքները: Եթե դուք քաղաքացիների հետ երկխոսության եզրեր չեք գտնում, ապա մի նեղվեք, որ այլոք փորձում են ժողովրդի ձայնը տեղ հասցնել:
Հ.Գ. Ի դեպ, մեզ մաֆիոզների կամ նախկինների հետ համագործակցության մեջ մեղադրելուց առաջ քո շուրջը նայիր, տես հները, սևերը, բազմակուսակցականները մե՞ր շարքերում են, թե՞ ձեր: Տես 2018թ. ապրիլից առաջ ի՞նչ էիք ասում ու այսօր ինչ ունենք:
Եվ վերջում հների վերադարձից խոսող գործընկեր, որ ամեն ինչի մեջ հներին եք մեղադրում, միգուցե նրանից է , որ շատ հներ այսօր ձեր շարքերում նո՞ր են դարձել:

 

Լրահոս

Դիտել ավելին