Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490

  • EUR

    564,5
    574,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

Սարկավագի փողոցում «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաները բախվել են. վթարից հետո վիճաբանություն է եղել և կրակոցներ են հնչել

31 Օգոստոս, 2020 17:26
Սարկավագի փողոցում «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաները բախվել են. վթարից հետո վիճաբանություն է եղել և կրակոցներ են հնչել

Օգոստոսի 29-ին՝ ժամը 21.48-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ինտերպոլի դիմաց վիճաբանություն է, հնչել են կրակոցներ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սարկավագի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վարորդներից մեկի ընկերը օդաճնշիչ ատրճանակը թափահարել է օդում՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Ոստիկանությունը նշում է, որ նա բերման է ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի բաժին՝ ներկայացնելով նաև ատրճանակը:

Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին